ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԵՋ

“ԴՍ” ճարտարապետադիզայներական ստուդիան մասնագիտացված է բնակելի տների, բնակարանների, գրասենյակային տարածքների և այլ ճարտարապետական օբյեկտների ներքին հարդարման աշխատանքների մեջ: Մեզ համար առաջնային է անհատական մոտեցումը: Ծանոթանալով պատվիրատուի նախընտրություններին մենք առաջարկում ենք առավելագույնս համապատասխան դիզայներական լուծում: Ճարտարապետական արվեստանոցում համագործակցում են բարձր որակավորում ստացած ճարտարապետներ և դիզայներներ, որոնցից յուրաքանչյուրը սիրում է իր աշխատանքը և ներդնում է իր ամբողջ գիտելինքերը և տաղանդը: Մեր աշխատակիցները ավելի քան 10 տարվա փորձ ունեն դիզայնի և ճարտարապետական նախագծման ոլորտում և լավ ծանոթ են ժամանակակից նյութերին և տեխնոլոգիաներին: Մեր բոլոր թիմակիցները ունեն ճարտարապետի և դիզայների բարձրագույն կրթություն, ինչպես նաև տիրապետում են թե համակարգչային և թե ձեռքի գրաֆիկային: Կուտակված փորձը այս ոլորտում, թույլ է տալիս կյանքի կոչել ամենահամարձակ և յուրօրինակ նախագծերը: Մեզ հետաքրքիր է յուրաքանչյուր նորություն կապված դիզայնի և ճարտարապետության հետ, որոնց ծանոթանում ենք միջազգային ցուցահանդեսներին Միլանում, Պարիզում և այլ քաղաքներում: Բոլոր մեր ստացված գիտելիքները և փորձը օգտագործում ենք ստեղծելով անհատական և չկրկնվող ինտերիերներ լավագույն բնակելի և հասարակական համալիրներում: Ամենաբարդ բնակարանից մենք կարող ենք ստանալ հարմարավետ և հետաքրքիր լուծումներ: Այստեղ մենք փորձում ենք հասկանալ պատվիրատուին, նրա նախընտրությունները և դուրս չգալով ընտրված ոճի սահմաններից ստեղծել ներդաշնակ և հարմարավետ ինտերիեր:

Հավաքածու

Whoops, looks like something went wrong.