Մեր Մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

“DS - archstudio” - ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ – ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԳԱՂԱՓԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Կազմակերպությունը հիմնվել է 2005թ. Երևանում: Այն միավորել է համախոհ և գործին նվիրյալ ճարտարապետների և արվեստագետների՝ տոգորված հարմարավետության և գեղեցկության համադրման և տարածման գաղափարով: Կազմակերպության հիմնարար սկզբունքն է ծառայությունների լայն ընտրությունը և բարձրորակ իրականացումը: Նրա գործունեությունը ընգրկում է ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական կառույցներն ու տարածքները: Յուրաքանչյուր պատվերի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ նկատի առնելով բնական և քաղաքաշինական շրջապատի յուրահատկությունները, կառույցի և պատվիրատուի ֆունկցիոնալ և գեղագիտական պահանջներն ու նախասիրությունները: Կազմակերպությունը կատարում է նաև նախագծի իրականացման հեղինակային հսկողություն, ինչը պատվիրատուին երաշխավորում է անբասիր արդյունք և ճիշտ համապատասխանություն նախագծին: Կազմակերպությունը ստեղծագործական ժամանակակից արվեստանոց է՝ հագեցած համերաշխ, շնորհալի և տաղանդավոր մասնագետներով, որոնք իրենց մտքերը, գաղափարները և երազանքները ժամանակին համընթաց դրսևորում են նախագծերում ու նախանձախնդիր են դրանց իրականացմանը: Արվեստանոցը երբեք կարիք չի ունեցել ինքնագովազդման, քանի որ մասնագետների հիմնական մասը դեռևս կազմակերպության ստեղծումից առաջ եղել են հանրածանոթ և ունեցել մեծ պահանջարկ: Մինչ այժմ նրանք գործակցում են հին պատվիրատուների հետ, որոնք վստահորեն մեզ են ուղղորդում նորերին: Հպարտությամբ կարող ենք նշել, որ կազմակերպության հիմնական պատվիրատուները ինտելեկտուալ բարձր մակարդակով և լայն հնարավորությունների տեր մարդիկ են՝ գեղեցիկի բարձրաճաշակ զգացումով: Միջազգային ցուցահանդեսներին, սեմինարներին, կոնֆերենցիաներին մասնակցելը, դիզայնի, ճարտարապետության և արվեստի բնագավառների միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ անմիջական շփումը և գործակցությունը օժտեցին մեզ բնագավառի ժամանակակից ճանաչողություն: Այսօր էլ կազմակերպությունը շարունակում է որոնումները արդիականի, գեղեցիկի և նպատակահարմարության ոլորտներում՝ հասարակությանը մատուցելու Ýå³ï³Ïáí:

ՄԵՐ ԹԻՄԸ

Whoops, looks like something went wrong.